

Հայաստանի հեռավոր ու բարձրադիր Թավշուտում տարեմուտի եռուզեռը շարունակվում է հունվարի 1-ից մինչ օրս, հին տոմարով նոր տարի: Գյուղում յուրաքանչյուր ընտանիք պատրաստվել է ամանորին ինչպես կարող է, բայց, որ ամենակարևորն է մեծ սիրով, օրհնանքներով ու նոր` 2015-ի հանդեպ ունեցած մեծ լավատեսությամբ: 90-ամյա Թավշուտում 93 ընտանիք է բնակվում, հավատարիմ մնալով արմատներին ու պահպանելով պապերից ժառանգած ավանդույթները:




