
Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած Վոլոդյա Հարությունյանը երեկ տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր հարաբերական կայուն:
«Փաստինֆո»-ին հայտնել է հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:Վոլոդյա Հարությունյանին Ստեփանակերտում գտնվելու ընթացքում վիրահատվել են թոքն ու երիկամը, իսկ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ նա ողնաշարի ֆիկսացիայի վիրահատության կենթարկվի: Հիշեցնենք, որ հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ երկու զինծառայող Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:




