Քաղաքական

Հայկական կողմը կանխել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդըձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և  Վարդան Մարտիկի Մկրտչյանը:

Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Կարդացեք նաև

Back to top button