Հասարակություն

Հումանիտար օգնություն՝ Արմավիրի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին

satikisahakyan
Ամանորյա նվերներ  առանց ծնողական խնամքի երեխաներին,  ներառական կրթություն ստացողներին, սոցիալապես անապահով ընտանիքներին: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղանի  աջակցությամբ Արմավիրի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվել է հումանիտար օգնություն «Տաք ձմեռ, ուրախ ամանոր» ծրագրի շրջանակներում:

 

Նոր տարվա գալուն ամենից շատ երեխաներն են սպասում, ձմեռ պապ, ձյունանուշ, քաղցրավենիքներ, ու անուշահամ մրգեր և տոնը պատրաստ է երեխաների համար, իսկ գիշերն էլ նրանք  փորձում են արթուն մնալ, որպեսզի կարողանան բաց աչքով տեսնել ձմեռ պապի գալն ու  տոնածառի  կամ բարձի տակ նվերթողնելը: Սակայն  Արմավիրի մարզում կան ընտանիքներ, որոնց երեխաները չեն կարող ունենալ այն, ինչն անհրաժեշտ է ամանորին:

Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդարանը տարեմուտի նախօրեին նրանց համար հաճելի անակնկալ էր պատրաստել: Արմավիրի թեմի առաջնորդարանի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Ռուզաննա Հարությունյանը նշեց, որ հումանիտար օգնությունը տրամադրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղանի հատկացրած միջոցներով, որով ֆինանսավորվում են Քարակերտ, Գայ, Մրգաշատ և Այգեշատ համայնքների կիրակնօրյա վարժարանները:

«60 երեխայի գնել ենք տաք հագուստ եւ 14 անապահով ընտանիքներին հումանիտար օգնություն ենք հատկացրել»:

Նվերներ են հատկացվել Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան հիմնական դպրոցում սովորող ներառական կրթություն ստացող երեխաներին: Արմավիր քաղաքի գիշերօթիկ մանկապարտեզում  գիշերում է սոցիալապես անապահով 19 ընտանիքի երեխա, որոնք նույնպես ստացան իրենց նվերները: Հայ Առաքելական եկեղեցու կողքին կանգնած հավատացյալները տոնը դիմավորելու են հոգու ջերմությամբ և աղոթքներով:

Նոր տարին դիմավորենք նորանոր հաջողություններով՝ հրաժեշտ տալով հնին: Իսկ նոր տարում ուրախանանք, գալդ բարի նոր տարի:

Կարդացեք նաև

Back to top button