ԿարևորՀասարակություն

Հայ օրենսդիրների երջանկության մեխանիկան

lusinevasilyan
Տարվա ընթացքում  վարկանիշային բազմաթիվ աղյուսակներ հրապարակվեցին, աշխարհի պետությունները դասակարգվեցին ըստ  տարբեր՝ լուրջ ու կարևոր  չափորոշիչների՝ բիզնես միջավայր, մրցունակություն, կոռուպցիա, ազատություններ: Այս լուրջ սանդղակներին զուգահետ  հրապարակվեցին  նաև այլ, ավելի մարդկային  դասակարգումներ: Օրինակ՝ ներկայացվեց «աշխարհի երջանկության քարտեզը» ու հայտնի դարձան այս տարվա ամենաերջանիկ պետությունները: Հայաստանը դրանց ցանկում  չէ, ի ուրախություն մեզ՝  ոչ էլ ամենադժբախտերի ցանկում է: Ինչպես են մեկնաբանում մեր երջանկության ցուցիչը հայ օրենսդիրները և ընդհանրապես՝ որն է նրանց երջանկության մեխանիկան:

 

 

«Երջանիկ մոլորակի» վարկանշային աղյուսակի համաձայն՝ աշխարհում  Հարավային Ամերիկայի երկրները ամենաերջանիկների թվում են: Համենայն դեպս տասնյակի մեջ գերիշխողը  հենց այս տարածաշրջանի երկրներն են: Հայաստանը երջանկության ցուցակի  միջին հոիզոնականներում է:

Երջանկության ինդեքսի հաշվարկման համար հիմք են ծառայել կյանքից մարդկանց սուբյեկտիվ բավարարվածության մակարդակը, կյանքի տեւողությունը  և  այսպես կոչված  «էկոլոգիական հետքը»: Սրանք երջանկությունը չափելու միավորներն են՝ ըստ հարցումը  կազմակերպողների, իսկ որոնք են երջանկության մեր չափումները: Հարցը պատգամվորներից մի քանիսին փիլիսոփայական դաշտ տեղափոխեց, որոշներին

Հրանտ Բագրատյան. «Ես կարծում եմ, որ երջանիկ լինելու համար պետք է քաջ լինել, երջանիկ կարող են լինել միայն քաջ ժողովուրդները: Իմ կարծիքով՝ հայ ժողովուրդը երջանկության մասին պատկերացում չունի և հետևապես չգիտի ՝ երջանիկ է , թե ոչ:

-Իսկ երջանկության Ձեր անհատական բանաձևը:

-Չկա անհատական երջանկություն»:

Բայց հայերը խնջույքներ, ուրախ հադիսություններ կարծես թե սիրում են: Բագրատյանի կարծիքով, օրինակ, դրանք երջանկության ցուցիչ չեն:

«Հասարակական , սոցիալական անհաջողությունները հայերը փոխհատուցում են  ընտանքիում հաջողություններ ունենալով, փորձելով ընտանիքում երջանիկ մթնոլորտ կամ երջանկության իմիտացիա ստեղծել»:

Նույնքան կատեգորիկ չէ Արծվիկ Մինասյանի պատկերացումը: Պատգամավորը հիշեցնում է ՝ երջանկությունը սուբյեկտիվ կատեգորիա է : Դրա վրա էականորեն ազդում է այն միջավայրն ու մթնոլորտը, որում պատասխանում ես երջանկության մասին հարցերին:

«Իսկ հայաստանյան մթնոլորտում, սպասումներում  բացասականը շատ է, և բնական է, որ  մարդիկ ավելի շատ կպատասխանեն, որ երջանիկ չեն»:

Սա բացատրությունն էր հարցին, թե ինչու երջանկության սանդղակում հայերն այնքան էլ բարձր հորիզոնականներում չեն: Իսկ երջանկության իր մեխանիկան Արծվիկ Միանսյանն այսպես է ներկայացնում:

«Իմ կարծիքով՝ երջանկությունն այն է, երբ  զբաղվում ես այն գործով, որը սիրում ես և պարտադրված չես անում, երբ ունես այն միջավայրը, որում ցանկանում ես գտնվել և ոչ թե  պարտադրված ես, և ամենակարևորը, երբ գիտես, որ  երեխաներդ ճիշտ ուղու վրա ենր դու կատարում ես քո պարտականությունները»:

Երջանկության բանաձևերի մեջ կարծես  թե պակասում է կանացի մոտեցումը կամ կանացի բացատրությունը, թե ինչու երջանիկ չենք:

«Ես շատ եմ դրա մասին մտածել: Երևի թե մեր կանայք իրենց երեխաներին այդ կոդը երջանկության չեն փոխանցում»:

Կարդացեք նաև

Back to top button