Ընտրություններին գործ ենք ունեցել համատարած գործակալական ցանցի հետ. Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Լևոն Սարդարյանն ու պատգամավորը խոսել են ներքաղաքական իրավիճակի, տնտեսության ներկայիս դրության մասին։
Թունյանի խոսքով, այս ընտրություններին ընդդիմությունն էր դիմում ընտրակեղծիքների։ «Եթե ձայն գողացող էլ կա, ընդդիմությունն է»,- նշել է բանախոսը։




