Հայագիտակ

Հայկական ասեղնագործության հարուստ ժառանգությունը․ «Հայագիտակ»

Ասեղնագործությունը ժողովրդական արհեստներից թերևս ամենատարածվածն ու սիրվածն է, որը շարունակում է պահպանել է իր կենսունակությունը և կիրառվել ամենատարբեր ձևերով։

Ինչպես նշում է գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը, նախկինում անհնար էր պատկերացնել աղջկա, որը չտիրապետեր ասեղնագործությանը․ դա ժամանակի հրամայականն էր։ Ամեն աղջիկ ինքն էր պատրաստում իր օժիտը՝ այն զարդարելով ասեղնագործ շքեղ նախշերով ու ժանյակներով։

Այս արվեստում առանձնապես հմուտ էին Մարաշի, Այնթափի և Ուրֆայի կանայք, որոնք Մեծ եղեռնից հետո ապաստանեցին Սիրիայում, իսկ վերջին տարիներին տեղափոխվեցին Հայաստան։ Թեև մեր բոլոր պատմական մարզերն էլ ունեցել են ձեռագործի սեփական ավանդույթները, ցավոք, ոչ բոլոր տեսակներն են պահպանվել։ Չնայած այսօր գործող բազմաթիվ դասընթացներին՝ անհրաժեշտ է է՛լ ավելի մեծացնել հետաքրքրությունը այս արհեստ-արվեստի նկատմամբ։

Դրան նպաստելու է առաջիկա ցուցահանդեսը, որը շրջելու է Հայաստանի տարբեր մարզերով և հանրությանն է ներկայացնելու Ուրֆայի, Մարաշի ու Այնթափի ասեղնագործության լավագույն նմուշները։       

Կարդացեք նաև

Back to top button