
Հուլիսի 15-ին Երևանի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես` առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են թվով 10 արձանագրություն:




