ԿարևորՄշակույթ

 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգաշրջանի փակումը կանի բացօթյա գալա համերգով` Կասկադում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր) իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը կփակի բացօթյա գալա համերգով։ Այն տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 20։-ին։

Բացօթյա համերգի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու դասական երաժշտության գլուխգործոցներ, ինչպես նաև նվագախմբի ամենասիրված սիմֆոնիկ ծրագրերից ընտրված ստեղծագործություններ։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ծրագիրն ունի ժանրային հարուստ բազմազանություն. ընդգրկված են Դմիտրի Շոստակովիչի, Պյոտր Չայկովսկու, Մորիս Ռավելի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում կհնչեն նաև հայտնի ժամանակակից մշակումներ՝ System of a Down-ի Aerials, Led Zeppelin-ի Kashmir, Մայքլ Ջեքսոնի Earth Song և Billie Jean ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ավանդական Քոչարի և Յարխուշտա պարեղանակները՝ Սերուժ Պաղտասարյանի (C-Rouge) մշակմամբ։ Գործիքավորումները՝ Մարտին Ուլիխանյանի։ 

Կարդացեք նաև

Back to top button