
Այսօր կեսօրից հետո եւ վաղը գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին`հյուսիսարեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Արմավիրում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Երեւանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։
Ցերեկը կլինի 32- 34, երեկոյան`26- 28, գիշերը` 20- 22 աստիճան։
Մայրաքաղաքում ամենաշոգ հուլիսի 17-ն արձանագրվել է 2022 թվականին` 40.5°C, ամենազովը` 2007 թվականին` 14.0°C։




