ԿարևորՄշակույթ

Մանուշյանի անվան այգում տեղադրվեցին Աշոտ Հարությունյանի 13 խոշորածավալ քանդակները (լուսանկարներ)

 Միսաք Մանուշյանի անվան այգում տեղադրված են ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 մեծածավալ քանդակները։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր։


Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ստեղծագործությունների տեղադրումն ու հանրային ցուցադրումը մայրաքաղաքի կենտրոնական կանաչ գոտիներից մեկում։

Քանդակները Երևան քաղաքին են նվիրաբերվել Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ՝ որպես արվեստագետի սիրո, նվիրումի և երախտագիտության արտահայտություն մայրաքաղաքին։ Ստեղծագործությունները ձևավորում են բացօթյա ժամանակակից քանդակի յուրօրինակ միջավայր՝ նոր մշակութային շերտ ավելացնելով Միսաք Մանուշյանի անվան այգուն։

Աշոտ Հարությունյանը մեր ժամանակների առաջատար կոնցեպտուալ քանդակագործներից մեկը՝ իր նորարարական մտածողությամբ և ինքնատիպ գեղարվեստական լեզվով։ Նրա աշխատանքները ներկայացված են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ քաղաքների հանրային տարածքներում և մասնավոր հավաքածուներում։

Կարդացեք նաև

Back to top button