Հասարակություն

2015-ին կլուծվի 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակարան շենքերի հարցը

aidaavetisyan
Քաղաքապետարանի մայրաքաղաքը բարեկարգելու լայնածավալ աշխատանքներից որոշներն արդեն ավարտել ու հանձնվել են երևանցիներին: Փողոցների, մայթերի, վերգետնյա ու ստորգետնյա անցումների կառուցում, բակերի ու հանգստյան գոտիների բարեկարգում: Այսօր լրագրողներին այս տարի կատարած աշխատանքների ամփոփագիրն է ներկայացրել փոխաքաղաքապետ Կամո Արեյանը, ըստ որի 2015-ին կլուծվի 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակարան շենքերի հարցը:  

4-րդ աստիճանի վթարային  բազմաբնակարան շենքերի վերաբնակեցման և շենքերի քանդման ծրագրի շրջանակեներում, նախատեսված է մինչև հաջորդ տարի շահագործման հանձնել 4 բազմաբնակարան նոր շենք, որոնք գտնվում են Աջափնյակ վարչական շրջանում: Ծրագրի արժեքը կազմում է  5.6 միլարդ դրամ, որից 4 միլիարդը տրամադրել է պետական, իսկ մնացածը՝ համայնքային բյուջեն:

«Կբավարարենք 9 բազմաբնակարն 4- րդ աստիճանի վթարային շենքերի  վերաբնակեցման ենթական մոտ 450 ընտանիքների կարիք»:

Փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց նաև, որ  մայրաքաղաքում կան նաև 3-րդ աստիճանի վթարայնության շենքեր, որոնց թիվն 89- է: Ըստ փոխքաղաքապետի՝  միլիարդների հասնող ծրագիր է, սակայն պետք է ամրապնդման աշխատանքներ կատարվեն, որպեսզի չվերածվի 4-րդ աստիճանի:  Իսկ մայրաքաղաքը բեռնաթափելու և տրանսպորտի երթևեկությունը կարգավորելու համար այս տարի ավարտին են հասցվել կարևորագույն նշանակություն ունեցող ճանապարհները: Երևանցիներին է հանձնվել դեռևս խորհրդային ժամանակներից անավարտ մնացած Նոր Նորք վարչական շրջանում 8և 9-րդ զանգվածները միմյանց կապող Վիլնյուսի փողոցը:  Երևան քաղաքի զարգացման գլխավոր հատակագծով նախագծված կարևորագույն հատվածը՝ Իսակով-Լենինգրադյան մայրուղին, նույնպես այս տարի  հանձնվեց երևանցիներին:

Այս մայրուղին, ըստ փոխքաղաքապետ Կամո Արեյանի,  ունենալու է շարունակություն, այն ձգվելու է մինչև Արշակունյաց պողոտա՝ այնուհետև կամրջային կապով կհատի Հրազդանի կիրճը: ճանապարհներն արդեն բարեկարգված վերադարձվում են երևանցիներին:

Ասիական բանկի ֆինանասավորման շրջանակներում կառուցվող հյուսիս-հարավ ճանապարհահատվածի՝ Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավթի առաջին փողոցի աշխատանքներն  ավարտված են, սակայն 2015-ին այն կշարունակվի և կձգվի մինչև Արտաշատի խճուղի: Այս տարի հիմնանորգվել են փողոցներ, որոնցից միայն երկուսն  է եղել Կենտրոն վարչական շրջանում, մյուսները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների փողոցներն են եղել:

Իսկ դե հաշմանդամների համար քաղաքը մատչելի դարձնելու ուղղությամբ քաղաքային իշխանությունը նույնպես շարունակում է քայլեր ձեռնարկել: Այս տարի կառուցել է 662 թեքահարթակ, որի համար քաղաքային բյուջեից ծախսել է 40 միլիոն դրամ:

Անդրադառնալով տրանսպորտի հնարավոր թանկացմանը վերաբերող դիտարկմանը՝ փոխքաղաքապետը պատասխանեց, որ նման հարցադրում այս պահին դրված չէ:

Կարդացեք նաև

Back to top button