
Հորմուզի նեղուցում` Օմանի ափերի մոտ, արկի հարվածից հետո հրդեհ է բռնկվել նավթատարի վրա, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով բրիտանացի զինվորականներին։
Իրանի պետական հեռուստատեսությունը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, ակնարկել է, որ Թեհրանն է հարձակվել այն նավթատարի վրա, որը Կատարից բնական գազ էր տեղափոխում, գրում է AP-ն։ Իրանի կողմից պաշտոնական հայտարարություն չի եղել։
Axios-ի աղբյուրների տվյալներով՝ իրանական զինուժը առնվազն երկու հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցով անցնող առեւտրային նավերի ուղղությամբ։
Հարվածների մասին հաղորդումները հայտնվել են այն բանից հետո, երբ ավարտվել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ նեղուցում հարձակումները դադարեցնելու մասին մեկշաբաթյա համաձայնագրի գործողության ժամկետը, գրում է հրատարակությունը։




