Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալների համաձայն` Կիեւի վրա ռուսական հարվածի հետեւանքով այս գիշեր զոհվել է առնվազն 18 մարդ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական հարվածի հետեւանքով զոհվել է մեկ հոգի, հայտնել է մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաեւը։ Նա նշել է, որ հարձակման ընթացքում վնասվել է մարզի էներգետիկ ենթակառուցվածքը։




