ԿարևորՄիջազգային

Սեղմված բռունցք՝ Էնղելաբ հրապարակում. Իրանը հրաժեշտ է տալիս Խամենեիին

Իրանի մայրաքաղաքի Էնղելաբ հրապարակում այսօր կանգնեցվել է սեղմված բռունցքի տեսքով մոնումենտալ հուշարձան՝ նվիրված երկրի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։

Արձանի բացումը համընկել է հուլիսի 3-ին Թեհրանի Խոմեյնիի դամբարանում մեկնարկած բազմօրյա պաշտոնական սգո միջոցառումների հետ։

Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոր հուշարձանը խորհրդանշում է «դիմադրություն ու անկոտրում կամք»։

Երկրի Գերագույն առաջնորդի մահից հետո Իրանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Նա անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հոր հուղարկավորության արարողություններին։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանում նրա ներկայացուցիչ այաթոլլահ Հաքիմ Էլահին։

Էլահին հայտարարել է, որ գերագույն հոգևոր առաջնորդի ներկայությունը հանրությանը «վտանգավոր» էր Իսրայելի սպառնալիքների և հետապնդման ռիսկի պատճառով։

Այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է չորս ամիս առաջ՝ փետրվարի 28-ին, Իրանի դեմ ամերիկաիսրայելական պատերազմի առաջին օրերին։  

Կարդացեք նաև

Back to top button