ԿարևորՀասարակություն

Քաղաքաշինության կոմիտեն անօրինական է համարում «Կոմիտաս պարկի» բնակիչներից պահանջվող լրացուցիչ վճարները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պաշտոնական գրությամբ անդրադարձել է «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերած հանրային ծառայողների խնդրին: Կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ի կողմից գազամատակարարման ցանցին միանալու համար բնակիչներից պահանջվող լրացուցիչ վճարները գերատեսչությունը որակել է որպես օրենսդրությամբ չհիմնավորված պարտավորություն:

Կոմիտեից հայտնում են, որ քաղաքացիները որևէ հավելյալ վճար կատարելու պարտավորություն չունեն, բացառությամբ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2206-Ն որոշմամբ սահմանված՝ բնակարանի գազի բաժանորդ դառնալու պաշտոնական վճարի:

Կառույցը հորդորում է կառուցապատող ընկերությանը գործել բացառապես օրենքի շրջանակներում, կատարել պայմանագրային պարտավորությունները և ապահովել թաղամասի գազամատակարարումը՝ առանց բնակիչներին լրացուցիչ ֆինանսական նախապայմաններ պարտադրելու:

Կարդացեք նաև

Back to top button