
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի վերցնի մանդատը և չի լինի նոր խորհրդարանում, որը կձևավորվի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, հայտնում է «Արմենպրես»- ը։
«Ես ցանկացել եմ շարունակել իմ աշխատանքը ԱԺ նախագահի պաշտոնում, քանի որ, լինելով պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ԱԺ նախագահը, որ ամբողջությամբ իր ժամկետն աշխատել է, կարծում եմ, որ իմ 5 տարվա աշխատանքը պետք էր շարունակել, բայց նաև գոյություն ունի կուսակցություն և վարչություն, և ես միշտ իմ հայտարարություններում նշել եմ՝ կանեմ այնպես, ինչպես կորոշի վարչությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նա։




