

Մարզային անապահով ընտանիքներին և հալեպահայերի հայրենակցական միությանը ամանորի նախաշեմին աջակցություն տրամադրելու նպատակով այսօր և վաղը Երևանի քաղաքապետարանում անկացվելու է ամանորյա միջազգային բարեգործական ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել են թե՛ տեղացիների, և թե՛ հալեպահայերի ձեռքի աշխատանքներն ու պատրաստած կերակուրները: Հասույթը տրամադրվելու է Վեդի քաղաքի երեք անապահով ընտանիքներին:




