Հասարակություն

Մանվել Բադեյան.«Որակյալ հանրային ծառայություն ունենալը վաղուց մեր երկրի համար հրամայական է»

karenghazaryan
Որակյալ հանրային ծառայություն ունենալը վաղուց մեր երկրի համար հրամայական է՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտել է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Ամփոփելով տարվա գործունեության արդյունքները՝ քաղծառայության խորհրդի ղեկավարը ներկայացրել է նաեւ առաջիկայում կատարվելիք այն բարեփոխումները, որոնք, նրա գնահատմամբ, միտված են որակյալ քաղաքացիական ծառայողներ ունենալուն:

 

Ամեն ինչ արվում է, որ ունենանք որակյալ քաղաքացիական ծառայություն, ինչն իր հերթին կբերի արդյունավետ կառավարման՝ վստահեցրեց քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավարը: Որակյալ քաղաքացիական ծառայողներ ունենալու համար առաջիկայում կյանքի կկոչվեն նոր սկզբունքային մոտեցումներ: Մանվել Բադալյանի խոսքով՝ դրանից կբխի օրենքի նորացում՝ գնահատման նոր չափանիշերով: Ատեստավորումը, բանախոսի կարծիքով, այլեւս սպառել է իրեն: Նա մանրամասն ներկայացրեց բոլոր այն նորամուծությունները, որոնք պետք է նպաստեն քաղծառայության որակի բարձրացմանը:

«Կարծում եմ, դրանք շատ սկզբունքային փոփոխություններ են՝ համակարգի տեսանկյունից եւ դրանք առաջադրելու են նորանոր բարդագույն խնդիրներ, որոնք պիտի կարողանանք լուծել: Ապավինելու ենք նաեւ լրատվամիջոցների աջակցությանը, քանի որ, երբեք չենք թաքցրել, որ պետական կառավարման համակարգում բարեփոխումները շատ նուրբ ու զգայուն երեւույթներ են ու միշտ չէ, որ դրանք ծափողջուններով են ուղղեկցվում ու միշտ չէ, որ շատ հեշտ, հանդարտ ու հանգիստ են ընթանում առաջ»:

Մանվել Բադալյանը տեղեկացրեց, որ 2014-ին հայտարարվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի զբաղեցման 866 մրցույթ, որից կայացել է 726-ը: Դրանց մասնակցել է 1293 քաղաքացի: Չի կայացել հայտարարված 140 մրցույթ: Բադեյանի փոխանցմամբ՝ այս թվի նվազում է նկատվում՝ հուլիսի 1-ից քաղծառայողների աշխատավարձերի բարձրացումից հետո: Կայացած 135 մրցույթներում էլ հաղթող չի ճանաչվել:

Քաղծառայության խորհրդի նախագահին այնքան էլ չեն գոհացրել կրտսեր  պաշտոնների համար մրցույթների արդյունքները: Նա դժգոհեց բուհ ավարտած երիտասարդների գիտելիքների մակարդակից: 400-ից միայն 50-60 երիտասարդ է կարողացել փայլուն արդյունք ցուցաբերել: Սա շատ փոքր թիվ է, բայց այն կորիզն է, որի վրա կարող ենք հենվել՝ կարծիք հայտնեց Մանվել բադալյանը: Մնացածը մասը, նրա խոսքով, չեն ունեցել անգամ տարրական գիտելիքներ:

«Մենք դռները ամուր փակելու ենք նմանների առջեւ: Այն 17 տոկոսն է, որ ինձ լավատեսություն է ներշնչում»:

Նրանք, ովքեր չեն ապավինի ունեցած գիտելիքներին՝ տեղը կզիջեն որակյալ կադրերին՝ այս վստահեցմամբ խոսքը եզրափակեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը:

Կարդացեք նաև

Back to top button