
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը, որն անցկացվում է հունիսի 15-ից 26-ը:
Կայացած երեք խաղափուլերից հետո Հայաստանի ներկայացուցիչներից փայլուն արդյունք է գրանցում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը: Մինչև 14 տարեկան պատանիների խմբում հանդես եկող շախմատիստը տարել է երեք անընդմեջ հաղթանակ և 3 հնարավորից վաստակել 3 միավոր:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի բոլոր ներկայացուցիչների արդյունքները 3-րդ խաղափուլից հետո.
- Տիգրան Համբարձումյան (Մ14) – 3 միավոր
- Վաչե Հովակիմյան (Մ18) – 2.5 միավոր
- Սոնա Կրկյաշարյան (Ա16) – 2.5 միավոր
- Բենիկ Ագասարով (Մ16) – 2 միավոր
- Տիգրան Սողոմոնյան (Մ16) – 2 միավոր
- Արտեմ Մամիկոնյան (Մ14) – 2 միավոր
- Անահիտ Մկրտչյան (Ա18) – 2 միավոր
- Նվարդ Հայրապետյան (Ա18) – 2 միավոր
- Գաբրիելա Հարությունյան (Ա14) – 2 միավոր
- Անգելինա Միրաքյան (Ա14) – 2 միավոր
- Վահե Սուքիասյան (Մ18) – 1.5 միավոր
- Ռուդոլֆ Փաշիկյան (Մ18) – 1.5 միավոր
Առաջնությունը բաղկացած է 11 խաղափուլից:




