ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության նախնական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության նախնական համաձայնագիր են ստորագրել, որի հիման վրա հաջորդող 60 օրերի ընթացքում կողմերը խաղաղության վերջնական պայմանագրի շուրջ բանակցություններ կվարեն:

«Ստորագրված է։ Ստորագրված է Վերսալում։ Ես հենց նոր ստորագրեցի այն», — հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։ Թրամփը նաև սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները, եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես ստորագրել է փաստաթուղթը։

Չորեքշաբթի ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները Էվիանում G7-ի հանդիպման ժամանակ հավաքել են լրագրողներին և կարդացել են 14 կետանոց հուշագրի տեքստը։

BBC-ի հրապարակած տվյալների համաձայն՝ նախնական համաձայնագիրը ներառում է հետևյալ առանցքային կետերը:

  • Բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, անհապաղ և վերջնականապես դադարեցվում են ռազմական գործողությունները:
  • Հորմուզի նեղուցը 60 օրով բացվում է նավերի անցման համար: Այնուհետև Իրանը՝ Օմանի և Ծոցի այլ երկրների հետ համատեղ, մշակում է երկարաժամկետ կարգավորման պլան:
  • ԱՄՆ-ն պարտավորվում է 30 օրվա ընթացքում դադարեցնել իրանական նավահանգիստների շրջափակումը: Վերջնական պայմանագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում ամերիկյան ուժերը հետ են քաշվում Իրանի սահմաններից:
  • ԱՄՆ-ն և տարածաշրջանային գործընկերները ստեղծում են Իրանի վերականգնման և տնտեսական զարգացման հիմնադրամ՝ առնվազն 300 միլիարդ դոլարի չափով:
  • Միացյալ Նահանգները խոստանում է չեղարկել Թեհրանի դեմ սահմանված բոլոր տեսակի պատժամիջոցները (ժամանակացույցը կհամաձայնեցվի ավելի ուշ):
  • Իրանը պարտավորվում է երբեք չստեղծել և ձեռք չբերել միջուկային զենք, իսկ հարստացված ուրանի պաշարները կվերացվեն կողմերի համագործակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button