

Կառավարության նախաձեռնությամբ Խորհրդարանի` այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանը սկսվել է սկանդալով: Բացի Հանրապետական խմբակցությունից, Աժ-ի մյուս խմբակցությունները պահանջել են դադարեցնել սկսված արտահերթ նիստն ու, նախևառաջ, հրավիրել իրենց օրակարգով արտահերթ նիստ՝ քննարկելու եւ դատապարելու վերջին շրջանում երկրում ստեղծված իրավիճակը: Նախապես բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել են. եթե դա չարվի, ընդհանրապես բոյկոտելու են արտահերթ նստաշրջանը: Արտահերթ նստաշրջանը բոյկոտելու սպառնալիքներին այսօր միացել է նաեւ Օրինաց Երկիր խմբակցությունը:
Դաշնակցություն խմբակցությունից Արմեն Ռուստամյան առաջարկել է վերցնել 20 րոպե ընդմիջում՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Խմբակցությունների ղեկավարներն Աժ-ի նախագահի մոտ ի վերջո խորհրդակցել են, իսկ արդյունքի մասին Աժ-ի նախագահը հայտարարել է, որ եթե ոչ իշխանական ուժերը ցանկանում են այդ հարցով արտահերթ նիստ հրավիրել կարող են դա անել ժամը 18:00 ից հետո:
«Իսկ ինչ վերաբերում է կառավարության նիստն ընդհատելուն, ապա մենք չենք կարող ընդհատել նիստը, քանի որ դա
կանոնակարգի խախտում կլինի», ասել է Սահակյանը: Նա ընդգծել է, խմբակցությունների ղեկավարները կարող են այդ հարձակումները դատապարտող հայտարարության տեքստ ընդունել և հրապարակել այն: «Ես խնդրում եմ խմբակցությունների ղեկավարներին հրապարակել տեքստը, իսկ մենք շարունակում ենք մեր աշխատանքները», նշել է ԱԺ նախագահը:




