ԿարևորՀասարակություն

Մատենադարանում վերականգնվել է Ստեփան Զորյանի տուն-թանգարանի 1839թ․-ի «Ճաշոց» գիրքը

Մատենադարանի վերականգնման բաժնում ավարտվել են Ստեփան Զորյանի տուն-թանգարանի գրադարանի 1839թ.-ի մեծադիր «Ճաշոց» տպագիր գրքի վերականգնման աշխատանքները, հայտնում են Մատենադարանից։

Վերականգնող՝ Նարինե Քալանթարյան։

Այս աշխատանքը հիանալի օրինակ է, թե ինչպես է Մատենադարանը հանդես գալիս որպես համահայկական կենտրոն՝ աջակցելով Հայաստանի այլ թանգարաններում և գրադարաններում պահվող գրավոր հուշարձանների փրկությանն ու պահպանմանը:

«Ճաշոց» կոչվող ծիսական գիրքը դարեր շարունակ առանցքային դեր է խաղացել հայ հոգևոր և մշակութային իրականության մեջ: Այն Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր մատյաններից մեկն է։ Ներառում է սրբազան ընթերցումներ, որոնք հնչում են սուրբ պատարագների և ժամերգությունների ժամանակ:

Կարդացեք նաև

Back to top button