
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հանդիպման վերաբերյալ որոշումը կկայացվի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մինչև (ընտրությունների — խմբ.) ավարտը Հայաստանի վարչապետը, հավանաբար, զբաղված է ներքաղաքական գործընթացներով։ Իսկ հետո, կախված նախընտրական գործընթացի վերջնական արդյունքից, մենք որոշումներ կկայացնենք երկկողմ մակարդակով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին՝ Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպման հնարավոր ծրագրերի մասին։




