
Եվրոպական միության խորհուրդը ԵՄ՝ Հայաստանում նորաստեղծ Գործընկերության առաքելության ղեկավար է նշանակել Կոսմին Գեորգե Դինեսկուին։ Նրա լիազորությունները ուժի մեջ կմտնեն վաղը՝ հունիսի 11-ին, մեկ տարով։
Հայաստանում ԵՄ Գործընկերության առաքելության՝ EUPM Armenia-ի նպատակն է ամրապնդել երկրի դիմակայունությունն ու ճգնաժամերի կառավարման կարողությունները։ Այն աջակցելու է Հայաստանին բազմաշերտ սպառնալիքների հաղթահարման գործում, այդ թվում՝ կիբերհարձակումների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների (FIMI), ինչպես նաև անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարում՝ տրամադրելով ռազմավարական և գործնական խորհրդատվություն։
ԵՄ հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ Կոսմին Դինեսկուն ռումինացի դիվանագետ է, արտակարգ և լիազոր դեսպանի աստիճանով, ունի միջազգային հարաբերությունների ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ։ Նա բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունում, եղել է այս երկրի դեսպանը Լիտվայում, Լատվիայում և Խորվաթիայում։
Վերջին երեք տարիներին եղել է Մոլդովայում նման առաքելության ղեկավար։




