
Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ, սոցցանցերում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք։ Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ», — գրել է նա:
Ավելի վաղ՝ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցի վրա խոցվել էր ամերիկյան Apache ուղղաթիռը։
Ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հարձակվել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա։




