
4/53 ընտրատեղամասում քվեարկել է «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ուրախ է ժողովրդի քաղաքական բարձր ակտիվության համար և տեղեկացրել, որ իրենց քաղաքական ուժի անդամներից ձերբակալվածներ չկան։
«Վերջին խոշոր ընտրությունները Երևանի ավագանու ընտրություններն էին, որտեղ տիրող ապատիայի պատճառով մասնակցությունը ընդամենը 28 տոկոս էր, ինչը հիասթափեցնող էր։ Իսկ այսօր տեսնում ենք, որ ժողովուրդն արթնացել է և ինքն է որոշում՝ ուր պետք է գնա Հայաստանը, և ինչպիսին այն պետք է լինի։ Սա ինձ համար շատ հուսադրող փաստ է»,- նշել է Մարությանը։




