
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կարևորել է ընտրությունների ընթացքում քաղաքացիների բարձր ակտիվությունը:
«Շատ եմ կարևորում առաջիկա ժամերը՝ ժողովրդին կոչ անելով մասնակցել ընտրություններին: Ինչքան շատ լինի մասնակցությունը, այնքան դժվար է լինելու գործող իշխանության համար»,- հայտարարել է Սեֆիլյանը։
ԱԺԲ առաջնորդը նաև հավելել է, որ իր քվեն արդեն իսկ հանձնել է հանուն ապագա ազգային իշխանությունների և ապագա հզոր Հայաստանի կերտման:




