
Քվեարկության արդեն կեսն անցել է եւ մի քանի ժամից կսկսվի հաշվարկը, հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շտապի պետ Արայիկ Հարությունյանը։
«Ընդհանուր առմամբ, մենք շատ լավ ենք գնահատում ընթացքը։ Արձանագրում ենք նաև, որ որոշ գործընկերներ, որոշ լրատվամիջոցներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում ընտրությունների շուրջ։ Գիտենք նաև նպատակները, բայց ակնհայտ է, որ ահազանգերի մեծամասնությունը փաստահեն չի, և բոլոր այն դեպքերում, երբ փաստերը կան, թե մենք, թե իրավապահները արձագանքում են դրան»,- ասել է նա։
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ իրավական առումով մի քանի գործընթաց է սկսվել, հիմնականում լռության օրվա և քարոզչության արգելքների խախտման հետ կապված գործերով։




