Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներն այսօր իրենց ձայնը տվել են Հայաստանի ապագայի իրենց պատկերացումների, սեփական ծրագրերի և երկրի զարգացման իրենց տեսլականի օգտին։ Քվեարկելով՝ նրանք նաև կոչ են արել քաղաքացիներին մասնակցել ընտրություններին և իրենց որոշմամբ ձևավորել նոր խորհրդարանի կազմը։ Այժմ խոսքը ընտրողինն է։
Առանձնացրել ենք այն, այսպես ասենք, հանունները, հանուն որոնց այս պահի դրությամբ արդեն ընտրել են ԱԺ-ում հայտնվել հավակնող ուժերի ցուցակների առաջին դեմքերը։




