Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ միասին այսօր առավոտյան կատարել է իր ընտրությունը Երևանի 7/3 ընտրատեղամասում։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում դաշինքի առաջնորդը ներկայացրել է իր քաղաքական տեսլականն ու գնահատել ընդդիմության հնարավորությունները։

Հարցին, թե ինչպիսի՞ արժեքներ կրող Հայաստանի համար է քվեարկել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Ազգային, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ»։

Նա բարձր է գնահատել ընդդիմադիր ուժերի հաղթանակի հնարավորությունները և վստահեցրել, որ երկրում արմատական վերափոխումներ են սպասվում։

Back to top button