
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության վարչապետի թեկանածու Արման Բաբաջանյանը քաղաքացիական պարտքը կատարել է Շենգավիթ վարչական շրջանի 8/09 ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո նա հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ քաղաքական, տնտեսական, կրթական, սոցիալական և դատաիրավական համակարգերում։ Ըստ թեկնածուի՝ երկրի զարգացման համար լեգիտիմ իշխանությունից բացի խիստ կարևոր է նաև ուժեղ ընդդիմության առկայությունը, որը կապահովի կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Նա նշել է, որ իր քվեն տվել է հանուն ուժեղ հակակշիռների, քաղաքական դաշտի վերափոխման և այնպիսի կայուն միջավայրի, որտեղ պետության գոյությունը չի վտանգվի։




