
Քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին, այսօր քվեարկությունից հետո ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետ Էդմոն Մարուքյանը՝ գնահատելով ընտրություններին բարձր մասնակցությունը։
«Մեր ուժի հետ կապված ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, բովանդակությունը այս գիշեր կվերադառնա Հայաստանի խորհրդարան: Ակնկալիքներս միայն մեր ուժի հետ չէ կապված, կապված է ՀՀ-ում ցնցումներից զերծ, հանգիստ, հանդարտ ու նորմալ կյանքի վերադարձի հետ»,- ասել է նա։




