
«Քվեարկեցի Հանուն Հանրապետության, հանուն անկախության, ինքնիշխանության, հանուն պետականության, հանուն մեր երեխաների ժպիտների, որոնք պիտի լինեն միշտ ու հանուն հարատեւ խաղաղության»,-Սյունիքի մարզի 35/03 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Ըստ մարզպետի, մարդիկ շատ ակտիվ մասնակցում են, որեւէ էական խնդիր չի արձանագրվե։ «Հաճելի է ընդգծել, որ մարդիկ բարձր տրամադրությամբ են գալիս ընտրատեղամասեր»,-ասել է Ռոբերտ Ղուկասյանը։




