
«Շնորհապետական» կուսակցությունը պատրաստ է ընտրությունների երեք սցենարներին էլ՝ եւ խորհրդարանում հայտնվելու, եւ որպես արտախորհրդարանական ուժ, եւ՝ հաղթանակի, ասել է այս կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը քվեարկությունից հետո։
Ըստ նրա՝ իրենց խորհրդարան անցնելու հնարավորությունները շատ մեծ են, նա բացառում է ԱԺ-ում նախկին երեք նախագահների ու ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի հետ համագործակցությունը։




