«Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է Մանկավարժական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Արթուր Բաղդասարյան։ Նրա խոսքով, ամեն ինչ բարդել լրագրողի վրա օբյեկտիվ չէ։
Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էլ կարծում է՝ մամուլից դժգոհությունը հնուց է գալիս։ «Լրագրողական կրթությունը պետք է ժամանակին համահունչ կառուցել», նշել է նա։




