ԿարևորՀասարակություն

ՀՀ-ում ժամանակ առ ժամանակ, Երեւանում երեկոյան` կարճատեւ անձրեւ, ամենատաք եւ ամենացուրտ մայիսի 26- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։

Քամին`հարավարեւմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը այսօր եւ վաղը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երեւանում այսօր երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Ցերեկը կլինի 23-25, երեկոյան`17- 19, գիշերը` 10- 12 աստիճան։

Մայրաքաղաքում ամենատաք մայիսի 26-ն արձանագրվել է 2019 թվականին` 31.2°C, ամենացուրտը` 1956 թվականին` 5.6°C։

Կարդացեք նաև

Back to top button