Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այսօր ելույթ կունենա Շանհայի Չենշան երաժշտական փառատոնի ընթացքում։
Համերգը կայանում է Չինաստանում Հայաստանի մշակութային տարվա շրջանակում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ծրագրում ներկայացված են Արամ Խաչատրյանի և հայտնի համաշխարհային դասական գլուխգործոցներ. դիրիժոր` Սերգեյ Սմբատյան:
Փառատոնը յուրաքանչյուր տարի ներգրավում է 10,000-ից ավելի հանդիսատես։ Համերգները հեռարձակվում են առցանց, որը յուրաքանչյուր տարի դիտում է 72 միլիոնից ավելի ունկնդիր։
Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ չինացի դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Քսիանգ-Դոնգ Կոնգը, ով կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:
Համերգը նպատակ ունի հանրահռչակել Նվագախմբի կատարողական արվեստը և ընդգծելու Խաչատրյանի բացառիկ ներդրումը համաշխարհային երաժշտարվեստում։ Այս տարի լրանում է Խաչատրյանի «Սպարտակ» բալետի 70-ամյակը, այդ առիթով համերգի ծրագրում ներկայացվելու են հատվածներ այս ստեղծագործությունից, ինչպես նաև Խաչատրյանի այլ ստեղծագործություններ:
Փառատոնը լայնորեն լուսաբանվում է խոշոր միջազգային մեդիա հարթակներում:




