
Հանրային ռադիոյում նախորդ երեկոն գունեղ էր, տոնական։
Հայկական ռադիոյի հարյուրամյակին նվիրված յուրօրինակ համերգով մեկնարկեցին երկրի հարյուրամյա կառույցի անխաթար աշխատանքին ու վստահելի ձայնի արժեքը նշանավորող միջոցառումները։


Հանրային ռադիոյի ձայնային արխիվի բացառիկ նմուշների պատկերավորումը, լուսային պարերը, ողջ բակը ամֆիթատրոնի վերածելը, մշակութային հին ու նոր մոտեցումների մեկտեղումը ստեղծել էին երկրի ամենահին լրատվամիջոցի երեկվա ու այսօրվա կերպարը համադրող միջավայր։

Հայկական ռադիոյի 100-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։




