
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իր աշխատանքի համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԱՄՆ-ը և Ռուսաստանն այսօր պարգևատրել են ԵԱՀԿ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իր աշխատանքի համար»,- գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, Բազելում դեկտեմբերի 5-6-ին տեղի է ունենում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը:




