ԿարևորՍպորտ

Ֆուտբոլի 2029 թ. երիտասարդների աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում եւ Վրաստանում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։

«Քիչ առաջ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը»,- նշված է ֆեդերացիայի կայքում գիշերը ժամը  04:59-ին տեղադրված լուրում։

«Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։ Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է միջազգային հանրության մեծ վստահության մասին:

Սա անգնահատելի նվեր է հայ երկրպագուին, հայկական ֆուտբոլի սիրահարներին և, իհարկե, պատանի ֆուտբոլիստներին, ովքեր հնարավորություն կունենան սեփական հարկի տակ զգալու Աշխարհի առաջնության շունչը և երազելու մեծ հաղթանակների մասին։

Սա մեր բոլորի հաղթանակն է։ Բարի գալուստ Աշխարհի առաջնություն, բարի գալուստ Հայաստան և Վրաստան։ Պատրաստվենք միասին ընդունելու աշխարհի ուժեղագույն երիտասարդական թիմերին»,- նշված է Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Կարդացեք նաև

Back to top button