ԿարևորՄիջազգային

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո Քոուլ Թոմաս Ալենին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար: 

Նա ձերբակալվել է շաբաթ երեկոյան և երկուշաբթի օրն իր փաստաբանների հետ միասին կարճ ժամանակով ներկայացել է Վաշինգտոնի դաշնային դատարան։ Բացի մահափորձից, Ալենին առաջադրվել է նաև մեղադրանք՝ ապօրինի հրազեն պահելու համար։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել։

Դատավորը բավարարել է դատախազների միջնորդությունները՝ Կալիֆոռնիա նահանգի Տորանս քաղաքի բնակիչ Ալենին կալանքի տակ պահելու վերաբերյալ։

Նա կմնա կալանքի տակ մինչև հետաքննության ավարտը։

Տես նաև՝ Կրակոցներ Սպիտակ տան թղթակիցների ճաշկերույթի ժամանակ․ կասկածյալը ձերբակալվել է

Կարդացեք նաև

Back to top button