
«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պատմագետ Գոռ Մարգարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպես է փոխվել Հայոց ցեղասպանության ընկալումը ժամանակակից աշխարհում: Փորձագետն ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է տարբեր հարթակներով ժխտել այն և խեղաթյուրել պատմությունը, օրինակ բերել մի քանի ամիս առաջ միջազգային գիտական հարթակում հրապարակված կեղծ ուսումնասիրությունը:




