ԿարևորՔաղաքական

Խորհրդարանը շարունակում է քննարկել ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու հարցը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովը շարունակում է քննարկել Եվրասիական տնտեսական միության  պայմանագրին Հայաստանի միանալու հարցը:  Քննարկումը սկսվել է երեկ, հիմնական զեկուցողը  ֆինանսաների փոխնախարար Սուրեն Կարայանն է: Նրան հարցեր ուղղելու համար հերթագրվել է մոտ երկու տասնյակ պատգամավոր: Հարցերը հիմնականում տնետսական բնույթի են:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն, օրինակ, փոխնախարարից հետաքրքվել է, թե ինչ հաշվարկների վրա է հիմնված կանխատեսումը,  որ ԵՏՄ-ին միանալը մոտ 2% լրացուցիչ տնտեսական աճ կապահովի Հայաստանի կամ   ինչ մեթոդներով է չափվել, որ անդամակցությունից հետո  ներդրումները մեր երկրում  կաճեն:

«ԵՏՄ-ին միանալու դեպքում կանխատեսվող լրացուցիչ աճը կարող է լինել 1.2-2.5%, սակայն դրա արձագանքը կլինի հաջորդ տարվա կեսից և արդյունքը շոշափելի կլինի 2016-ից: Իակ թե ինչու ներդրումները կաճեն,  և ոչ թե հակառակը տեղի կունենա, որովհետև ներկայումս մենք ավելի լավ դիրքերում ենք գտնվում, քան մեր գործընկեր մյուս երկրները, ինչը ենթադրում է, որ ներդրումները ՀՀ կկատարվեն»:

Կարդացեք նաև

Back to top button