Ընտրություններ 2026

Կայացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը

Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 18-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  համագումար է հրավիրել՝ ներկայացնելով 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցության նախընտրական ռազմավարությունն ու թեկնածուների ցուցակը: 

Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պաշտոնապես հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին: Նա նշել է, որ շուրջ վեց ամիս փորձել են ձևավորել միասնական ընդդիմադիր ճակատ, սակայն բանակցությունները արդյունք չեն տվել, և այժմ կուսակցությունը գնում է ընտրությունների սեփական ցուցակով:

ԼՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը, հնգյակում ընդգրկված են նաև Կարպիս Փաշոյանը, Շուշան Ավագյանը, Գևորգ Գորգիսյանը և Սուրեն Գյուրջինյանը։ 

Back to top button