Հասարակություն

ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն վաղը

Ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«ՀՀ կառավարության հունվարի 29-ի N 109-Ն որոշմամբ՝ 2026 թ. մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 18-ին՝ շաբաթ օրը:

ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 4-ի համար հերթագրված քաղաքացիներին խնդրում ենք ներկայանալ ապրիլի 18-ին՝ հերթագրման նույն ժամին»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button