
Արդեն մի քանի օր է՝ ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունները, որոնց կազմում պետական, հասարակական ու մշակույթի գործիչներ են, Սյունիքում են։ Այս տարի Մեղրին ճանաչվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Մինչև նոյեմբեր բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված։
Մեղրին տոնական եռուզեռի մեջ է։ Պաշտոնապես մեկնարկել են «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ Ծրագիրը գործում է 2011 թվականից։ Մեղրին ՀՀ երրորդ քաղաքն է, որին շնորհվել է այդ կարգավիճակը․ Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք էր ընտրվել 2013 թվականին, իսկ Գորիսը՝ 2018-ին։
Նախ՝ ծառատունկ՝ Մեղրիի մանկապարտեզի տարածքում ու պուրակի հիմնում։ Այնուհետև ԱՊՀ երկրների պատվիրակները ծանոթանում են քաղաքի տեսարժան վայրերին, պատմամշակութային կոթողներին։ Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք էր ճանաչվել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ Այդ երկրի մշակույթի նախարարի տեղակալ Ֆարիդուն Բոբոզոդան պատմում է իր տպավորությունների մասին․
Մեղրին տոնական եռուզեռի մեջ է։ Պաշտոնապես մեկնարկել են «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ Ծրագիրը գործում է 2011 թվականից։ Մեղրին ՀՀ երրորդ քաղաքն է, որին շնորհվել է այդ կարգավիճակը․ Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք էր ընտրվել 2013 թվականին, իսկ Գորիսը՝ 2018-ին։




Նախ՝ ծառատունկ՝ Մեղրիի մանկապարտեզի տարածքում ու պուրակի հիմնում։ Այնուհետև ԱՊՀ երկրների պատվիրակները ծանոթանում են քաղաքի տեսարժան վայրերին, պատմամշակութային կոթողներին։ Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք էր ճանաչվել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ Այդ երկրի մշակույթի նախարարի տեղակալ Ֆարիդուն Բոբոզոդան պատմում է իր տպավորությունների մասին․
«Մեղրին նշանակում է մեղր, ու մեղրն այստեղ համով է։ Մեղրին, Հայաստանը մեզ ծանոթ երկիր է, լեռները Տաջիկստանի լեռների նման են, մարդիկ էլ են մեզ նման՝ բարի, լեզուներն էլ ունեն ընդհանուր արմատներ։ Մեր պատվիրակության համար պատիվ է այստեղ գտնվելը»։

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ընտրվելու չափանիշներից մեկն այն է, որ տվյալ բնակավայրը չպետք է լինի մայրաքաղաք։ Բացի այդ այն պետք է ունենա հարուստ պատմա-մշակութային ժառանգություն՝ լրագրողներին ասում է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Անատոլի Իկսանովը։
«Մեղրիի համայնքապետը խոստացել է երկու շաբաթում նորոգել մշակույթի կենտրոնը, նորոգումն արդեն ընթացքի մեջ է։ Մշակութային միջոցառումներ անցկացնելը դժվար է այստեղ։ Մշակութային կենտրոն ունենալը ոչ միայն անհրաժեշտ է ներկայացումների, համերգների համար, այլև ստեղծագործական միավորումների, մտավորականների հանդիպումների համար։ Մտահղացումներ շատ կան»։
Հանդիսության գլխավոր միջոցառումը Ագարակի մշակույթի կենտրոնում էր։ ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Անատոլի Իկսանովը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին հանձնեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի հավաստագիրը։ Խաչատուր Անդրեասյանն ասում է՝ համոզված է, որ այս ծրագիրն օգնելու է զբոսաշրջիկների թվի աճին։
«Այսօր Մեղրին հպարտությամբ ընդունում է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք կոչումը՝ պատրաստ լինելով դառնալու մշակութային նոր երկխոսության ու նոր նախաձեռնությունների կենտրոն։ Այն ոչ միայն գնահատում է մեր մշակութային ժառանգության նկատմամբ, այլև մեզ պարտավորեցնում է այն պահպանել, զարգացնել ու արժանապատվորեն ներկայացնել միջազգային հարթակներում»։
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը կարևորում է Մեղրին ԱՊՀ երկրների 2026 թվականի մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումը։ Նա համոզված է, որ դա դրական ազդեցություն կունենա հայկական մշակույթը ներկայացնելու և Մեղրիի ենթակառուցվածքները զարգացնելու հարցում:
«Այսօր մեկնարկած ծրագրի շրջանակում տարվա ընթացքում իրականացվելու են շուրջ երեսուն միջոցառումներ, որոնց թվում են Արհեստների փառատոնը, Տարազ-ֆեստը, Ժողովրդական երգի-պարի փառատոնը, ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների հանդիպում-փառատոնը, Նռան փառատոնը, Երևանի գրքի արտագնա փառատոնը, ցուցահանդեսներ, նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերը և այլն»:
Մշակութային ծրագրերն ընդգրկելու են ոչ միայն Մեղրի քաղաքը, այլև Ագարակ և Շվանիձոր բնակավայրերը։
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, համոզմունք հայտնեց, որ Մեղրիին նման կարգավիճակ տալը միանգամայն արդարացված է։
«Մեղրին հարուստ պատմություն ունեցող մշակութային ուրույն խաչմերուկ է, որը եղել է ու կա կապող օղակ՝ տարածաշրջանի մշակույթների ու ժողովուրդների միջև։ Մշակույթը շարունակում է մնալ վստահության ու համագործակցության կարևոր հարթակ։ Մշակույթը ոչ միայն ինքնության պահպանման, այլ նաև ապագայի պահպանման գործիք է։ Իսկ մշակույթի լեզվով մենք Սյունիքում վերահաստատում ենք խաղաղ, արարող ու ստեղծագործող մեր կամքը»։




Ծրագրի հանդիսավոր բացումը եզրափակվեց Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի ելույթով։
Ի դեպ՝ շատ շուտով Սյունիքի եվս մեկ քաղաք ԱՊՀ խորհրդանշական մայրաքաղաքի կարգավիճակ կստանա։ Մարզկենտրոն Կապանը 2026թ․ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել։




