Ընտրություններ 2026Քաղաքական

 «Լուսավոր Հայաստանը» ընտրություններին կմասնակցի առանձին

Լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Նրա գրառումից տեղեկանում ենք, որ վերջին վեց ամիսներին ակտիվ աշխատանք է տարվել ընդդիմության միավորման համար, բայց ոչինչ չի ստացվել։

Մենք մանր-մունր ուժերի վարչապետ դառնալու մոլեռանդ և էժանագին մրցավազքի մեջ չենք մտնելու, այլ խոսելու ենք մեր երկրի առջև ծառացած մահացու սպառնալիքների մասին՝ ցույց տալով դրանց հաղթահարման եղանակները»,- գրել է նա

Փաշոյանի հետ ընտրություններին մասնակցելու մասին հայտնել է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Back to top button