
ԲՀԿ-ի առաջին համարը լինելու է Գագիկ Ծառուկյանը, հայտարարել է Առաջարկ Հայաստանին միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Կա ուժ, որի հետ բացառում ենք համագործակցությունը, դա ՔՊ-ն է և իր արբանյակները»,-նշել է նա։
Սուրենյանցը ընդգծել է՝ ընտրություններին գնում են հաղթելու։
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է․ «Ոչ մի պաշտոնի հակված չեմ, կարևորը պետությունն է։ Ունեմ երեք-չորս վարչապետի թեկնածու, այդ ցուցակում ես չկամ։ Մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, ով կկարողանա այդ ծանրությունն իր վրա վերցնել, ով ունի փորձ, նա էլ թող լինի վարչապետի թեկնածու»,- ասել է Ծառուկյանը։




