Հասարակություն

Եղվարդում թունավորման ախտանիշներով բուժման դիմած երեխաների թիվը հասել է 80-ի

«Փաստինֆո»-ի տեղեկություններով թունավորման ախտանշաններով բուժման դիմած Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաների թիվը հասել  է 80-ի, որոնցից 20-ը գտնվում են Երևանի ԲԿ-ներում, մի մասն էլ ամբուլատոր բուժում են ստանում, իսկ որոշներն էլ դուրս են գրվել:

Մեր տեղեկություններով՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզն ունի 400-ից ավել սան և չի բացառվում, որ թունավորման ախտանիշներով երեխաների թիվն  ավելանա:

Մեզ հաջողվել է պարզել նաև, որ նշված օրը երեխաների կերակրացանկում ընդգրկված է եղել ոչ միայն միս եւ բրինձ, այլ նաև՝ նրբերշիկ. բացառված չէ, որ թունավորումը հենց նրբերշիկից լինի:

Նշենք նաև, որ Առողջապահության նախարարության համապատասխան հրամանով՝ նրբերշիկն ընդգրկված է մանկապարտեզներում արգելված սննդամթերքի ցանկում:

Փորձանմուշներ են վերցվել մանկապարտելում առկա սննդի բոլոր տեսակներից, ընդհուպ՝ ջրից եւ հացից։

Դեպքի առթիվ Կոտայքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում էլ մանկապարտեզի գործունեությունը քննիչը ժամանակավորապես կասեցրել է։

Կարդացեք նաև

Back to top button